ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի երգչուհի Զառան (Զառա Մգոյան) դարձել է Fashion People Award մրցանակի դափնեկիր «Fashion Ethnica» անվանակարգում ՝ «Klama Dile Min» էթնիկ ալբոմի համար: Այս մասին նա պատմել է «Ինստագրամի» իր էջում։
«Այսօր, չնայած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, երաժշտությունը մնում է միակ լեզուն, որը հասանելի է բոլորին»,-գրել է երգչուհին:
Զառան տեղեկացրել է, որ ալբոմի վրա աշխատել է միջազգային թիմ` Գերմանիայից, Հայաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Ամերիկայից:
«Երաժշտությունն այն է, ինչ մենք սրտով ենք լսում և զգում»,– նշել է երգչուհին:
Զառան նաև հրապարակել է ալբոմի նոր «Խենթ» երգն ու տեսահոլովակը։ Նրա երկրպագուները բազմաթիվ ոգևորող մեկնաբանություններ են գրել երգչուհու հասցեին։