ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի թիվ 188 հիմնական դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ոստիկանության Մաշտոցի բաժինը երեկ` ժամը 06:20-ի սահմանում ահազանգ է ստացել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բեկնազարյան 5 հասցե, որտեղ գտնվում է Գևորգ Չաուշի անվան դպրոցը, և այնտեղ դի հայտնաբերել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Գառնիկ Հ.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով` տղամարդն այդ դպրոցի պահակն էր։