Երևանի ավագանին փոխքաղաքապետներ է ընտրել. ովքեր են նրանք

Երևանի ավագանի. Արխիվային լուսանկար
Փոխքաղաքապետների պաշտոնները ստացել են ՔՊ կուսակցության 3 անդամներ, և «Հանրապետություն» կուսակցության մեկ անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանին քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին։ Նա ստացավ 32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն։
Բացի այդ, փոխքաղաքապետի պաշտոններ են ստացել ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը և Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանը։
Լևոն Հովհաննիսյանը 31 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Իսկ Սուրեն Գրիգորյանը ստացավ 32 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայն։
«Հանրապետություն» կուսակցությունից ընտրված փոխքաղաքապետի թեկնածու Սարգիս Մադաթյանը 32 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով ստանձնեց պաշտոնը։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները փոխքաղաքապետերի ընտրության քվեարկությունից առաջ լցքեցին նիստերի դահլիճը։
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները քաղաքի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Այնուհետև խմբակցությունների ներկայացուցիչները համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով «Հանարպետություն» կուսակցությանը հնարավորություն տրվեց առաջադրել փոխքաղաքապետի թեկնածու։