ԵԱՏՄ-ում այս տարի հաջողվել է վերացնել 11 առևտրային արգելքներից 8-ը. Բելառուսի վարչապետ

Ռոման Գոլովչենկո
Գոլովչենկոյի խոսքով` հեշտ լուծվող հարցեր չէին, բայց լուծվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության ներսում առևտրային խոչընդոտների մեծ մասը վերջին մեկ տարվա ընթացքում վերացվել է։ ԻՆչպես տեղեկացնում է Sputnik Բելառուսը, Բիշքեկում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Բելառուսի կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը կայացել է փակ դռների հետևում: Նրա խոսքով՝ այդպիսի ձևաչափով միշտ քննարկվում են «զգայուն հարցերը», որոնք կապված են տնտեսական պարամետրերի, ամբողջովին չկարգավորված հարցերի հետ։
Բիշքեկում համաձայնեցվել է ԵԱՏՄ սոցիալ–տնտեսական զարգացման հռչակագրի տեքստը. Օվերչուկ
«Մենք արձանագրել ենք, որ մեկ տարվա աշխատանքի ընթացքում փոխադարձ առևտրում հայտնաբերված 11 արգելքներից 8-ը վերացվել են։ Հեշտ լուծվող հարցեր չէին, բայց լուծվել են»,-ասել է Գոլովչենկոն։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ-ում շուտով ապրանքների ծագման ընդհանուր կանոններ կմշակվեն․ Մալկինա