Բիշքեկում համաձայնեցվել է ԵԱՏՄ սոցիալ–տնտեսական զարգացման հռչակագրի տեքստը. Օվերչուկ

Ակնկալվում է, որ հռչակագիրը պետությունների ղեկավարները կստորագրեն այս տարվա դեկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են միության` մինչև 2030 թ. սոցիալ–տնտեսական զարգացման մասին հռչակագրի տեքստը: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է Եվրասիական միջկառավարական խորհրդին, ապա այսօր փաստացի ավարտվել է ԵԱՏՄ սոցիալ–տնտեսական զարգացման մասին հռչակագրի նախագծի քննարկումը։ Նախագծի քննարկումը մեկնարկել էր Հայաստանում։Այն յուրատեսակ տեսլական է, թե ինչպես կզարգանա միությունը մինչև 2030 թ.–ն և ինչ հեռանկար կունանա մինչև 2045–ը»,– ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետի խոսքով` սպասվում է, որ հռչակագիրը պետությունների ղեկավարները կստորագրեն այս տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդում:
ԵԱՏՄ–ն դառնում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման կենտրոններից մեկը. Միշուստին