ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արդյունաբերական կոոպերացիայից բացի, ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է համակարգել նաև գերակա ոլորտներում գիտական մշակումները։ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի համատեղ նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության 1 տարվա կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սահմանված` ԵԱՏՄ զարգացման առաջնահերթություններն իրականացնելուհամար:
ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ հայտարարված գլխավոր նպատակներից մեկը ԵԱՏՄ–ի արդյունաբերական և տեխնոլոգիական ինքնիշխանության բարձրացումն է։
Արդյունաբերական կոոպերացիայի համար սուբսիդիաների վերազգային ռեժիմը (որոնց մասնակցում են ԵԱՏՄ 2 և ավելի երկրի սուբյեկտներ. խմբ.) պետք է գործարկվիարդեն հաջորդ տարվա սկզբին։ Միշուստինի խոսքով` տեխնոլոգիական ինքնիշխանությունն ավելի ամրապնդելու համար հարկավոր է արագացնել սեփական առաջադեմ լուծումների ներդրումը։
«Մենք պետք է անցնենք գիտական հետազոտությունների գործնական համակարգման և ապահովենք ստացված արդյունքների առևտրայնացումը»,- հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Միշուստինի խոսքով` արդյունաբերականինտեգրմանը կօգնի նաև Եվրասիական միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորումը։ Նա հիշեցրել է` ԵՏՀ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ընդունվել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատվածների թողունակության որոշման և բաշխման կանոնները:
Ի թիվս այլ նախագծերի՝ Միշուստինն առանձնացրել է ԵԱՏՄ երկրների պետական մարմինների հաղորդակցության միասնական տեղեկատվական համակարգը։ Դրա տվյալների բազաները գտնվում են պատրաստվածության բարձր մակարդակում և կարող են ապահովել լիազոր մարմինների անխափան փոխգործակցությունը։
Հիշեցնենք` Եվրասիական միջկառավարական խորհրդի համատեղ նիստն ընթանում է Բիշքեկում։ Հայաստանից նիստին մասնակցում է փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը։