Sputnik Արմենիայի հետ զրույցում ՊԵԿ նախկին նախագահը անդրադարձել է նաև տարածաշրջանային նոր ենթակառուցվածքների կառուցմանը։ Նրա գնահատմամբ` Նախիջևանը Մեղրիով Ադրբեջանին կապող տրանսպորտային հանգույցը, որն ինշխանությունները որակում են «խաղաղության խաչմերուկ», իրականում «մեծ Թուրանի» ծրագիրն է։
▪️ Այսօր Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կոնցեպտը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև ենթակառուցվածքների զարգացումն է, և որը նրա գնահատմամբ՝ կդառնա Հարավային Կովկասում խաղաղության անբաժանելի մասը։ Փաշինյանը նշել է, որ մոտ ապագայում կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ամբողջական նախագիծը կներկայացվի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Փաշինյանը հույս ունի, որ համատեղ ջանքերով դա հնարավոր կլինի իրականացնել։