Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն

Արմեն Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 27-ին, աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գրիգորյանը մեկնում է Մալթայի Արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով։
Նա այնտեղ կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը: