ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն այլևս գրավիչ չէ Բաքվի համար, քանի որ նմանատիպ նախաձեռնություններ կարելի է մշակել նաև Իրանի հետ: «Politico» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմենթ Հաջիևը։
Միաժամանակ Հաջիևը շեշտել է, որ Բաքուն մինչև հիմա օրակարգից չի հանել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։
«Եթե դա ուժի մեջ է, ապա այո, եթե ոչ, լավ։ Նախագիծը դեռ սեղանին է, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ իսկապես հետաքրքրված է դրանով»,– հայտարարել Է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը չի ծրագրում գրավել Սյունիքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Բաքուն Թեհրանի հետ պայմանավորվել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ անցկացնել՝ շրջանցելով Հայաստանը: