Թրամփը «ներողություն է խնդրել» Հունգարիայի վարչապետից` նրան իր անունով գլխարկ ուղարկելով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին սխալմամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Թուրքիայի առաջնորդ էր անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից գլխարկ է նվեր ստացել։
«Տեսեք` ինչ է այսօր փոստի հետ եկել։ Շնորհակալություն աջակցության համար, Դոնալդ Թրամփ», – Х սոցցանցում գրել է Օրբանը` տեղադրելով Թրամփի անունով կարմիր գլխարկով լուսանկարը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին սխալմամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Թուրքիայի առաջնորդ էր անվանել։
Թրամփը նմանակել է Բայդենին. տեսանյութ
Ավելի վաղ Օրբանն աջակցել էր Թրամփին, երբ նրան մեղադրանք էին առաջադրել։ Հունգարիայի վարչապետը նաև ապրիլին էր աջակցություն հայտնել ԱՄՆ նախկին նախագահին նրան դատական մեղադրանքներ առաջադրելվուց առաջ։ Օրբանը նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող էր կանգնեցնել միայն Թրամփը։