Սևանա լճում 146 հատ խեցգետնորսիչ է հայտնաբերվել

Սևանա լճում հայտնաբերված խեցգետնորսիչները
«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Սևանա լճից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Հոկտեմբերի 24-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 146 ապօրինի խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Սևանա լճում հայտնաբերված խեցգետնորսիչները
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակներ սահմանված չեն։
Լճից դուրս բերված խեցգետնորսիչներն արգելված որսագործիքների ցանկում են։ Միջոցառումները շարունակվում են։
Բուծենք ավստրալիականը, մինչև մերը կառողջանա ու կբազմանա. Սևանի խեցգետինը վերացման եզրին է