Բրյանսկի մարզում 4 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

ՀՕՊ համակարգ
Մարզպետի խոսքով` ուկրաինացի ահաբեկիչների հարձակման փորձը կանխվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ուկրաինական 4 ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Ուկրաինացի ահաբեկիչների՝ ԱԹՍ-ների միջոցով հարձակում իրականացնելու փորձը կանխվել է։ Տուժածներ և ավերածություններ չկան: Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները», - գրել է Բոգոմազը Telegram-յան ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել