ՌԴ–ն և Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հանդիպման մասնակիցները քննարկել են արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարային ուղղությունները, նախանշել հետագա աշխատանքի պլանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Հարցը քննարկվել է ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովի և գիտության, տեխնոլոգիաների և տնտեսության գիտածավալուն ոլորտների գծով Իրանի փոխնախագահ Ռաուհալլա Դեհգանի Ֆիրուզաբադիի հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ կառավարության կայքին։
«Կողմերը քննարկել են արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարային ուղղությունները, նախանշել հետագա աշխատանքի պլանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մանտուրովը նշել է, որ նախորդ տարվա արդյունքներով ռուս–իրանական ապրանքաշրջանառությունը, որի հիմնական մասը գյուղատնտեսական ապրանքներն ու պարենամթերքն են, ռեկորդային մակարդակի է հասել։
«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել առևտրի դիվերսիֆիկացման, բարձր ավելացված արժեքով արտադրանքի մասնաբաժնի ավելացման համար, այդ թվում` գիտելիքատար արդյունաբերություններում», – ընդգծել է նա։
Իրանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ՌԴ–ից հացահատիկ արտահանելու համար
Այդ աշխատանքում նախատեսվում է ներգրավել Ռուսաստանի և Իրանի գիտական կազմակերպությունները։
ՌԴ փոխվարչապետը իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելելու Եկատերինբուրգում 2024 թվականի հուլիսի 8-11-ը կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։