Փաշինյան-Ալիև բանակցությունների համար մոսկովյան հարթակը կիրառելու հարցում առաջընթաց չկա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է շփումները երկու երկրների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու նրանց լուծել հակամարտությունը, սակայն զգալի առաջընթաց դեռ չկա, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ստույգ փոխըմբռնում դեռ չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,– ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք առաջընթաց կա Մոսկվան որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում։
Հիշեցնենք՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։