Մանվել Խնձրցյանն աշխարհի փոխչեմպիոն է

Խնձրցյանը եզրափակիչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Նաչին Մունգուշին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաքում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբշամարտիկ Մանվել Խնձրցյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն:
57 կգ քաշային Խնձրցյանը եզրափակիչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Նաչին Մունգուշին։
Հիշեցնենք` Մանվել Խնձրցյանը 57 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում բացահայտ առավելությամբ` 11։0 հաշվով հաղթեց ամերիկացի Կուպեր Ֆլինին, իսկ քառորդ եզրափակիչում պարտության մատնեց գերմանացի Նիկլա Ստեխլեյին ու հասավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Խնձրցյանի մրցակիցը մոնղոլ Մունխ Բատխույագն էր։ Հայ ըմբիշը վերելքով անցկացրեց գոտեմարտն ու հաղթանակի հասավ բացահայտ առավելությամբ՝ 13։3 հաշվով։
Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր