Կանադայի արտգործնախարարը ժամանել է ՀՀ ԱԳՆ

Մելանի Ժոլին ու Արարատ Միրզոյանը
Մեկնարկել է Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակի Անի Բադալյանը։
«Տեղի է ունենում Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Մելանի Ժոլին ու Արարատ Միրզոյանը
Հիշեցնենք` Կանադայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դեռ օգոստոսին հայտնել էր, որ Մելանի Ժոլին սեպտեմբերին կայցելի Հայաստանի Հանրապետություն` մասնակցելու Կանադայի դեսպանատան պաշտոնական բացմանը։
Ժոլին Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։
Ժոլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր` հոկտեմբերի 25-ին։