ՀՀ–ում թույլ չեն տա, որ պետպատվերի շրջանակում անորակ իմպլանտներ տեղադրվեն

Հիվանդանոց
Նախագծի հեղինակները համոզված են, որ պետության կողմից վճարվող գումարներն ավելի նպատակային կդառնան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ներմուծող ընկերություններն այսուհետ կկարողանան օրգանիզմում տեղադրվող իմպլանտի ծագման և որակի համապատասխանության սերտիֆիկատ պահանջել արտադրողից։ ՀՀ ազգային ժողովն ընդունեց համապատասխան օրինագիծը։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը հոկտեմբերի 25-ին ներկայացրել էր ՔՊ–ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա իր ելույթում նշել է, որ նախագծով կկարգավորվեն պետպատվերի շրջանակում մարդու օրգանիզմ ներպատվաստվող (իմպլանտացվող) որևէ բժշկական սարքավորմանն առնչվող հարցերը։
Մեկ տարում մինչև 5 տարեկան լսողության խնդիր ունեցող 18 երեխայի կոխլեար իմպլանտացիա է արվել
«Պահանջ ենք դրել, որպեսզի անպայման ունենա համապատասխանության հավաստագիր, ավտարիզացիոն նամակ և ծագման սերտիֆիկատ։ Սրանով մենք փորձում ենք պետության կողմից վճարվող գումարները դարձնել ավելի նպատակային, թույլ չտալ, որպեսզի անորակ իմպլանտներ տեղադրվեն մարդու օրգանիզմ, վերահսկում ենք որակը»,– ասել էր Բադալյանը։
Պատգամավորն ընդգծել էր, որ տվյալ օրինագծով ցանկանում են նաև առողջ պայմաններ ստեղծել բոլոր որակյալ արտադրանքներ ներմուծողների համար։
Հայկական ստարտափը օրգաններ և հյուսվածքներ «տպելու» համար «բիոթանաքներ» է ստեղծում