ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Սասուն Խաչատրյանի եղբայրը

Դավիթ Խաչատուրյան
ԱԺ–ն փակ քվեարկությամբ ընտրեց վճռաբեկ դատարանի դատավորներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատուրյանը։ ՀՀ ԱԺ–ն ընտրությունը կատարեց շուրջ մեկ ժամ տևած գաղտնի քվեարկությամբ, որի իրականացման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն ⅗–րդը։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել։
Նշենք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրվեց Նաիրա Հովսեփյանը։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։
Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, որն աշխատում էր 1–ին ատյանի դատարանում որպես դատավոր, ինչպես նաև ԵՊՀ դասախոս է, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ։
ՀՀ ԱԺ–ն այսօր նաև քվեարկեց և ընդունեց այսօր 1–ին և 2–րդ ընթերցմամբ քննարկված բոլոր նախագծերը։ ԱԺ օրակարգը սպառվեց, նիստն ավարտվեց։
Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները. ՀՀ ԱԺ–ն ընդունեց նախագիծը