Գազայի հատվածում ՄԱԿ–ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 38-ի

Ավելի քան 613 հազար ներքին տեղահանված անձինք գտնվում են Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) 150 հաստատություններում ամբողջ Գազայի հատվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) զոհված աշխատակիցների թիվը հասել է 38-ի, նախօրեին հայտնել էին 35 զոհի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գործակալության հաշվետվությանը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ևս երեք աշխատակից է սպանվել, հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը դարձել է 38։ Երկուսը վիրավորում են ստացել, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է», – ասվում է փաստաթղթում։
Կազմակերպության տվյալներով` ավելի քան 613 հազար ներքին տեղահանված անձինք գտնվում են Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) 150 հաստատություններում ամբողջ Գազայի հատվածով։
Նախօրեին գործակալության ներկայացուցիչ Տամարա Ալրիֆայը հայտարարել էր, որ իսրայելական ՌՕՈւ–ն է պատասխանատու Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր սպանված ՄԱԿ–ի աշխատակիցների մահվան համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Գազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել