Եվրասիական մասնագիտական դպրոց ստեղծելու համաձայնագիր է ստորագրվել

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Կոնսորցիումը կատալիզատոր կդառնա մասնագիտական կրթության ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Բիշքեկում «Եվրասիական մասնագիտական դպրոց» կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել: Ինչպես տեղեկացնում է Sputnik Ղրղզստանը, լրագրողներին այդ մասին հայտնել է Ֆինանսական գրագիտության զարգացման ասոցիացիայի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի բաց հումանիտար ինստիտուտի խորհրդի նախագահ Վենիամին Կագանովը։
ԵԱՏՄ-ում անդրսահմանային աշխատանքի տեղավորման պայմանները կբարելավվեն
Փաստաթուղթը ստորագրվել է Ղրղզստանի տնտեսագիտական համալսարանի, Օշի պետական համալսարանի և Բաց հումանիտար ինստիտուտի միջև «Տնտեսական իրականության նոր մարտահրավերները» գիտագործնական համաժողովի շրջանակում:
Նախատեսվում է, որ կոնսորցիումը կատալիզատոր կդառնա մասնագիտական կրթության ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացման համար:
ԵԱՏՄ-ում նավթի անձնագրի միասնական ձև են սահմանել