ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2018 թվականից հետո պաշտոնը թողած վարչապետները կկարողանան օգտվել հանրապետական օդանավակայանների հատուկ սրահներից։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներկայացրել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Նախագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ էր 24–ը, իսկ ձեռնպահ` 6–ը։
Նշենք, որ մինչ այս հանրապետական օդանավակայանների հատուկ սրահներից կարող էին օգտվել միայն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նախկին նախագահները, ինչպես նաև նրանց բոլորի ընտանիքի անդամները։
Այսպիսով, օրենքի ընդունման պահից օդանավակայանի հատուկ սրահից կկարողանա օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը։ Այս կարգավորումը վերաբերում է 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետներին։