ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բելգիայի Թագավորությունում է, Բրյուսելում նա կմասնակցի հոկտեմբերի 25-26-ը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Եվրոպական հանձնաժողովի գործարկած «Global Gateway»-ը ռազմավարություն է, որի նպատակն է խթանել խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվայնացման, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում և ամրապնդելու առողջապահական, կրթական ու հետազոտական համակարգերն ամբողջ աշխարհում:
««Global Gateway»-ը միավորում է ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ջանքերը՝ նպաստելու կայուն համաշխարհային վերականգնմանը՝ հաշվի առնելով ԵՄ գործընկերների կարիքները և ԵՄ-ի սեփական շահերը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ ՀՀ նախագահը Բելգիա է մեկնել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հրավերով։
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ օտարերկրյա գործընկերների հետ։