Ուկրաինան Դնեպրի ձախ ափին ամրապնդվելու անհաջող փորձեր է արել. ՌԴ ՊՆ

Իգոր Կոնաշենկով
Անցած օրվա ընթացքում Ուկրաինան կորցրել է ավելի քան 235 զինծառայող, հետևակի երկու մարտական մեքենա և չորս ավտոմեքենա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական ուժերը մեծ կորուստներ են կրել Դնեպրի ձախ ափին ամրապնդվելու փորձերի ժամանակ։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից երկու ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ է խոցվել Կիրովոգրադի մարզի Կրասնոարմեյսկ քաղաքի շրջանում:
Կոնաշենկովի խոսքով՝ մեկ օրում որսացել են JDAM կառավարվող հինգ ավիացիոն ռումբ և HIMARS համազարկային կրակի համակարգի հինգ ռեակտիվ արկ:
Նրա խոսքով՝ ոչնչացվել է նաև 44 ԱԹՍ։
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 235 զինծառայող, հետևակի երկու մարտական մեքենա և չորս ավտոմեքենա, հակահրթիռային պայքարի ընթացքում խոցվել էM777 հրետանային համակարգ, Krab երեք ինքնագնաց հրետանային կայանք, «Մստա-Բ» հաուբից, ինչպես նաև «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել