Թուրքիայի խորհրդարանում կոչ են արել դեմ քվեարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Թուրք քաղաքական գործչի խոսքով` ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը ենթադրում է ՆԱՏՕ-ի ընդլայնում, ինչը սպառնալիք է Անկարայի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վտանգավոր է համարում Թուրքիայի համար: Նա Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին կոչ է արել դեմ քվեարկել:
Բլինկենը Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը
Թուրքիայի նախագահի աշխատակազմից ավելի վաղ հայտնել էին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը:
«ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի արևելք և դեպի հյուսիս։ ՆԱՏՕ-ի` ցանկացած ուղղությամբ ընդլայնումը Թուրքիայի համար սպառնալիքի սրացում է։ Քանի որ ՆԱՏՕ - ն անվտանգության հովանոց չէ, որը պաշտպանում է Թուրքիան (ինչպես ասում են համակարգային քաղաքական գործիչները), այլ Թուրքիայի դեմ սպառնալիքների աղբյուր է բոլոր ճակատներում»,-ասել է քաղաքական գործիչը։
Փերինչեքի խոսքով` ՆԱՏՕ - ի ընդլայնումը սպառնալիքների աճ է նշանակում ոչ միայն Թուրքիայի, այլև Ռուսաստանի, Իրանի, նույնիսկ Չինաստանի համար:
Շվեդիան ակնկալում է, որ Թուրքիան մի քանի շաբաթվա ընթացքումկվավերացնի ՆԱՏՕ-ի հայտը
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձավ դաշինքի 31-րդ անդամը։ Շվեդիայի հայտը դեռևս չի ստացել Հունգարիայի և Թուրքիայի վերջնական հավանությունը։ Շվեդիան, որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է հայտի վավերացման դիմաց նպաստել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը: