ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 38 մարդ է տուժել։ Նրանցից 8-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Ihlas (İHA) գործակալությունը:
«Muş Ovası ընկերության 34 KG 4949 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը, որը Մուշից Ստամբուլ էր ուղևորվում, հորդառատ անձրևի պատճառով (ենթադրաբար) սայթաքուն ճանապարհին կորցրել է կառավարումը և շրջվել»,-նշում է լրատվամիջոցը:
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավտոբուսում եղել է 41 մարդ:
Վթարի վայր են մեկնել շտապօգնության մեքենաները, ոստիկանության աշխատակիցները, հրշեջներն ու փրկարարները: