ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
««Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:
Նշենք, որ երեկ հեռարձակված հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ծրագրին մասնակցել է նաև «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: