Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները
Թուրքիայի առաջնորդը վստահեցրել է, որ Անկարան բոլոր ջանքերը կգործադրի իրավիճակը թուլացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնինը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են իսրայելա–պաղեստինյան հակամարտության սրացումը, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված հումանիտար ճգնաժամը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Էրդողանը Պուտինին վստահեցրել է, որ Անկարան բոլոր ջանքերը կգործադրի իրավիճակը թուլացնելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Գազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել