Հրդեհ է բռնկվել Հրազդանի ՋԷԿ–ի չշահագործվող տարածքում

Հրազդանի ՋԷԿ
Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդանի ջերմաէլեկտրակայանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 12:55-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող շինության տարածքում, որտեղ փայտ է կուտակված եղել։
Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան:
Հրդեհի պատճառը պարզվում է։ Ըստ կայքի՝ նշված վայրում զոդման աշխատանքներ են կատարվել։
Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում բենզալցակայաններ են ապամոնտաժվել