ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի Հովհաննես Իգիթյանին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Մեկ այլ հրամանագրով նա Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Արա Մարգարյանին։
Նրա նստավայրը կլինի Վիլնյուսում։
Հիշեցնենք` Հովհաննես Իգիթյանը Լիտվայում ՀՀ դեսպան նշանակվեց 2022–ի փետրվարին, մի քանի ամիս անց ստանձնեց նաև Էստոնիայում ու Լատվիայում ՀՀ դեսպանի առաքելությունը։