ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ երկրների ՆԳՆ ներկայացուցիչները Մինսկում քննարկում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերը։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը:
Բելառուսի ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովը նշել է, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում փորձեր են արվում ՀԱՊԿ երկրներն օգտագործել թմրանյութերի տարանցման համար:
«Բարդ աշխարհաքաղաքական իրադրության, մեր երկրների վրա աննախադեպ ռազմական, քաղաքական և տնտեսական ճնշման պայմաններում թմրահանցավորության սպառնալիքն իր արդիականությունը չի կորցնում»,-հայտարարել է Կուբրակովը:
Նշենք, որ Մինսկում ընթանում է ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նիստը: Նիստին մասնակցում են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ՆԳՆ պատվիրակությունները, ՀԱՊԿ քարտուղարությունը: