Չինաստանում պաշտոնից ազատել են պաշտպանության նախարար Լի Շանֆուին․ ԶԼՄ

ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Լի Շանֆուն . Արխիվային լուսանկար
Լի Շանֆուն հանրության առջև չի հայտնվել օգոստոսի վերջից, երբ ելույթ է ունեցել չին-աֆրիկյան խաղաղության և անվտանգության հարցերով ֆորումում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Լի Շանֆուն հեռացվել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի և ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամի պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Լի Շանֆուն հեռացվել է պաշտպանության նախարարի և ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամի պաշտոնից», - նշված է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նստաշրջանի արդյունքներով հեռուստատեսության հաղորդագրության մեջ:
Լի Շանֆուն հանրության առաջ չի հայտնվել օգոստոսի վերջից, երբ ելույթ է ունեցել չին-աֆրիկյան խաղաղության և անվտանգության ֆորումում:
Սեպտեմբերի 15-ին Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնել էր, որ Լի Շանֆուն կոռուպցիայի գործով հետաքննության տակ է և, ամենայն հավանականությամբ, կհեռացվի: