Բլինկենն Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ ուժերի անվտանգությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը. Արխիվային լուսանկար
Վերջին հարձակումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել իրաքյան իշխանություններին ապահովել զինվորականների անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իրաքի վարչապետ Մուհամեդ Աս–Սուդանիի հետ քննարկել է մերձարևելյան երկրում ԱՄՆ զինծառայողների կոալիցիայի ուժերի վրա վերջերս գործած հարձակումները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Պետդեպից։
«Պետքարտուղարը ողջունել է Իրաքի կառավարության կողմից ԱՄՆ զինվորական անձնակազմի և Իրաքում կոալիցիայի նկատմամբ վերջերս տեղի ունեցած հարձակումների և սպառնալիքների դատապարտումը։ Պետքարտուղարը կոչ է արել վարչապետին հետապնդել նրանց, ովքեր կանգնած են հարձակումների հետևում,և կատարել այդ օբյեկտներում անվտանգության պահպանման Իրաքի պարտավորությունները», – հայտնել են գերատեսչությունում։
Նախորդ շաբաթ անօդաչուներով հարձակումների էին ենթարկվել նաև Իրաքի արևմուտքում գտնվող Անբար քաղաքի Այն Ալ–Ասադ և Իրաքյան Քրդստանի Հարիր ռազմաբազաները։