Աշխարհի առաջնությունում ըմբիշներ Խնձրցյանն ու Սերգեյ Սարգսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Մանվել Խնձրցյանը. Արխիվային լուսանկար
Այսօր երեկոյան մրցահերթում էլ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ՀՀ–ն ներկայացնող Մեժլում Մեժլումյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականի երկու ըմբիշները՝ Մանվել Խնձրցյանն (57կգ) ու Սերգեյ Սարգսյանը (97կգ), հաղթահարելով նախնական արգելքները, դուրս են եկել կիսաեզրափակիչ։
Այսօր երեկոյան մրցահերթում էլ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Մեժլում Մեժլումյանը(61կգ)։
Նշենք, որ Ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 5 ըմբիշներ, որոնցից միայն երկուսին հաջողվեց հասնել կիսաեզրափակիչ։
Բայց մյուս երեք ըմբիշները դեռևս կարող են իրավունք ստանալ բրոնզե մեդալի համար պայքարելու, եթե մեր ըմբիշներին հաղթած մրցակիցը հասնի եզրափակիչ։