ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։ Տեղեկությունը հայտնում է news.am-ը։
Գուրգեն Ներսիսյանը նախքան պետնախարարի պաշտոնում նշանակվելը Արցախի գլխավոր դատախազն էր։
Նրա լիազորություններն այս տարվա փետրվարի 24-ին վաղաժամկետ դադարեցվել էին։ Դրանից մեկ օր առաջ պետնախարարի պաշտոնից ազատվել էր Ռուբեն Վարդանյանը և օրեր անց այդ պաշտոնում նշանակվել էր Գուրգեն Ներսիսյանը։ Այս տարվա օգոստոսի 31-ին Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, և պետական նախարար էր նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։