ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Արարատի» գործընկեր շվեյցարական «Fourteen» ընկերությունը «Արարատ-73»-ի ոսկե մրցաշրջանի 50-ամյակի կապակցությամբ ռետրո մարզաշապիկ է թողարկել՝ ոգեշնչված 1973 թվականի ԽՍՀՄ գավաթի խաղարկության՝ Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղում «Արարատի» կրած մարզաշապիկով: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մարզաշապիկի գույներն են մուգ կապույտն ու սպիտակը, իսկ կրծքին փակցված «Արարատի» տարբերանշանը ճիշտ նույնն է, որն իրենց կրծքին եզրափակիչ խաղում կրել են «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստները:
«Այսօր` ժամը 18։00-ին, «Արարատ» - «Վան» խաղում մեր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան այս մարզաշապիկներով»,– ասված է հաղորդագրությունում:
Սահմանափակ քանակությամբ թողարկված այս մարզաշապիկներն առաջիկայում կլինեն նաև վաճառքում: