▪️ Հայաստանյան վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանում չեն ճանաչվի։ Պետդուման հետաձգել է օրինագծի քննարկումը։ Իսկ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված որոշումը դրական է, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է այդ երկրներում, ներկայացրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
▪️ Ֆրանսիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների՝ Սեբաստիեն Լըկորնյուի և Սուրեն Պապիկյանի՝ երեկ ստորագրած համաձայնագրով Ֆրանսիան Հայաստանին կվաճառի GM 200 ռադիոլոկացիոն երեք կայան։ Բացի այդ Ֆրանսիան ապագայում նաև հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Mistral հրթիռներ կմատակարարի Հայաստան։
▪️ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը X-ի միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգն առաջիկայում աուդիտի է ենթարկելու։
▪️ Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
▪️ Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
▪️ Նուբար Աֆեյանը 2 միլիոն դոլարի օժանդակություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին։
▪️ ՀԱՊԿ երկրների ՆԳՆ ներկայացուցիչները Մինսկում քննարկում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերը։
▪️ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Մամուլի տեղեկություններով` մանդատներից հրաժարված ավագանու անդամները հոկտեմբերի 26-ի ավագանու նիստում նշանակվելու են փոխքաղաքապետ: Այդ պաշտոնում շրջանառում է նաև Լեւոն Հովհաննիսյանի թեկնածությունը։ Իսկ առաջին տեղակալի պաշտոնում, ըստ մամուլի` Տիգրան Ավինյանն առաջարկել է Արմեն Փամբուխչյանի թեկնածությունը:
▪️ Հրազդանի ՋԵԿ–ի չշահագործվող շինության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է։ Ոչ պաշտոնական վարկածով շինության տարածքում չոր փայտ է կուտակված եղել, որը բռնկվել է նույն վայրում կատարված զոդման աշխատանքների հետևանքով։
Sputnik Արմենիա, 106․0FM