Արմեն Չարչյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ․ Խամոյան

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։
Sputnik
Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու և ընտրողներին ուղղորդելու մեջ: Վերջին դատական նիստում մեղադրող դատախազը դատարանից պահանջել է Չարչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։
Ընդդիմադիր պատգամավորի որոշումը նրա նկատմամբ ճնշումներ կիրառելու մասին ենթադրությունների առիթ է տվել։ Ինքը Չարչյանն իր որոշումը մեկնաբանել է մասնագիտական դաշտ վերդառնալու և բժշկությամբ ավելի ակտիվ զբաղվելու մտադրությամբ։ Գաղափարակից ընկերները հարգում են նրա որոշումը և պնդում` Չարչյանը ճնշումների ենթարկվողներից չէ։
Ընդդիմադիր պատգամավորը վայր է դնում մանդատը, բայց շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ։ Sputnik Արմենիային ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։