Ռուսաստանը մտադիր է արգելել ձկամթերքի ներմուծումը Ֆարերյան կղզիներից

Ձուկ
Ձկնորսության դաշնային գործակալությունը վստահեցնում է, որ առաջարկվող միջոցառումը բացասաբար չի ազդի երկրի պարենային անվտանգության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ձկնորսության դաշնային գործակալությունը երկրի կառավարությանն առաջարկել է արգելել Ֆարերյան կղզիներից ձկնամթերքի ներմուծումը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով գործակալության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը որոշել է նման միջոցների դիմել՝ ի պատասխան ռուսական ձկնորսական ձեռնարկությունների նկատմամբ խոչընդոտող գործողությունների։
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ո՞ր ապրանքների արտահանումն է ավելացել 2022 թվականին
«Առաջարկվող միջոցառումը բացասաբար չի ազդի երկրի պարենային անվտանգության վրա»,- վստահեցրել են գերատեսչությունում` նշելով, որ բացը այլ կերպ կլրացվի` արտահանման ծավալների մի մասը կուղղվի ռուսական շուկա։
2022 թվականին բրիտանական իշխանությունները Ֆարերյան կղզիներին քննադատել էին Ռուսաստանի հետ ձկնորսության պայմանագրի դադարեցումից հրաժարվելու համար։
Շվեյցարիան խստացնում է պատժամիջոցները` կապված ՌԴ–ին «իրանական ԱԹՍ–ների մատակարարման» հետ