Փաշինյանը ելույթ կունենա Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում

Նիկոլ Փաշինյան
«Մետաքսի ճանապարհ» համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 26-27-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում: Ինչպես նշված է համաժողովի կայքում, նրա ելույթը նախատեսված է բացման արարողության ընթացքում:
Ըստ ժամանակացույցի՝ Հայաստանի վարչապետից առաջ ելույթ կունենա Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ հետո՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:
ՔՊ–ի վարչության նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը. ի՞նչ է քննարկվել
Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը, մինչև 2 000 հյուրեր է սպասվում շուրջ 60 երկրից:
«3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին