Միրզոյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Թեհրանում քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են` երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:
«ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների համար գործուն քայլերի իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Թեհրան` մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու «3+3» ձևաչափի նիստին․ տեսանյութ