Հայաստանը Ֆրանսիայից երեք GM200 ռադիոլոկացիոն կայան կգնի. ԶԼՄ

Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն
Փարիզն ու Երևանը նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ֆրանսիական «Mistral» փոքր հեռահարության ԶՀՀ-ների ապագա մատակարարման վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը Ֆրանսիայից GM200 ռադիոլոկացիոն երեք կայան կգնի։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:

Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն պայմանավորվել են «Thales» ընկերության արտադրած երեք ռադարների վաճառքի մասին և ապագայում ֆրանսիական «Mistral» փոքր հեռահարության ԶՀՀ-ներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ Պապիկյանն ու Լըկորնյուն երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Հանդիպմանը ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր
Նշենք, որ «Ground Master 200»-ը (GM200) բազմաֆունկցիոնալ մարտավարական միջին հեռահարության հակաօդային պաշտպանության ռադար է: