ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 23-ին, ժամը 14։34-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Ա․ Վ․-ի դին։
Նույն դեպքի վերաբերյալ shamshyan.com-ը գրում է, որ քաղաքացին 3 օր որոնվել է որպես անհետ կորած։
Նրան հայտնաբերել են Երևանում նոր կառուցվող բազմաբնակարանային շենքերից մեկի վերելակի հորանում։
Նշվում է, որ մահացածը 66 տարեկան էր։ Հարուցվել է քրեական վարույթ` սպանության հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։