Դոնեցկը գնդակոծվել է. մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել

Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում են Դոնեցկը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավոր են: Այս մասին Telegram ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Կույբիշևսկի շրջանի Չեխոսլովացկայա փողոցի գնդակոծության հետևանքով զոհվել է 1951 թվականին ծնված մի կին»,-նշել է Կուլեմզինը:
Նրա տվյալներով՝ գնդակոծության հետևանքով վիրավորվել են նաև 1995 թվականին ծնված մի տղամարդ և 1970 թվականին ծնված մի կին (Կրեմլի պողոտայի շրջանում): Եվս մեկ տղամարդ վիրավորվել է Աբրոսիմովի փողոցում։
Կույբիշևսկի շրջանը գտնվում է Դոնեցկի արևմուտքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ՌԴ ԶՈւ–ն հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերության առանցքային ձեռնարկություններին