Բունդեսթագի ներկայացուցիչը Երևանում է. նա կհանդիպի ՀՀ իշխանությունների հետ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը. Արխիվային լուսանկար
Միխայել Ռոթը նշել է, որ հանդիպելու է նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների, մամուլի ներկայացուցիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Դրոշը բարձրացրեք հանուն երիտասարդ ժողովրդավարության, հանուն խաղաղության և տարածքային ամբողջականության։ X–ի իր միկրոբլոգում գրառում է արել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Նա տեղեկացրել է, որ Երևանում է ու հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։
«Բարի գալուստ, Երևան։ Այսօր կսկսեք բանակցություններ վարել պետության ղեկավարների հետ, ներառյալ հետ Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի, Սարգիս Խանդանյանի»,– գրել է Ռոթը։
Նա նշել է, որ հանդիպելու է նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների, մամուլի ներկայացուցիչների հետ։