Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ է խոցվել

Բելգորոդի մարզ
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ը կանխել է ՌԴ տարածքում անօդաչու սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Հոկտեմբերի 23-ին` Մոսկվայի ժամանակով 15:15-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական ԱԹՍ–ն ոչնչացրել են Բելգորոդի մարզի տարածքում:
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի սահմանամերձ շրջանները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել