ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների վարչապետները Բիշքեկում հոկտեմբերի 26-ին կայանալիք հանդիպման արդյունքներով նախատեսում են 19 փաստաթուղթ ստորագրել: Տեղեկությունը հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ առաջին քաղաքական դեպարտամենտի փոխտնօրեն Ժիլդիզ Կոժոբեկովան։
«Քննարկվելու է հարցերի լայն շրջանակ։ Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել 19 փաստաթուղթ, որոնք վերաբերում են էներգետիկայի ոլորտին, ուրանային տարածքների ռեկուլտիվացմանը, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության անցկացմանը և այլ հարցերի», - ասել է նա:
Կոժոբեկովայի խոսքով՝ նիստի ընթացքում հիմնականը ավանդաբար լինելու են առևտրատնտեսական ու մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնման հարցերը:
Նշենք, որ Բիշքեկում հոկտեմբերի 26-ին նախատեսված է ԵԱՏՄ, ԱՊՀ և ՇՀԿ միջկառավարական խորհուրդների անցկացումը: