Լուրեր

Sputnik
▪️ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան ու բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: Քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
▪️ Թեհրանում այսօր կհանդիպեն Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Իրանում այսօր նախանշված են «3+3» ձևաչափով բանակցությունները, որոնց մասնակցելու է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վրաստանը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս չի մասնակցում բանակցություններին։
▪️ Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում նախանշված է «Մետաքսի ճանապարհի» 4-րդ միջազգային ֆորումը, որին, ըստ կազմակերպիչների, կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը։ Միջոցառման բացմանը ելույթ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
▪️ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարելու մասին պայմանագիր կկնքեն։
▪️ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։ Չարչյանը մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Դատախազը պահանջել է Չարչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։
▪️ Արտգործնախարարի հրամանով Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս:
▪️ Իրանն առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, հայտնել է ռուս-իրանական համատեղ առևտրի պալատի անդամ Կամբիզ Միրկազեմին։
▪️ Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմը դրամահավաք է սկսել Արցախից փախստականների համար, Telegram-ում հայտնել է թեմի ժամանակավոր կառավարիչ Կլինսկի միտրոպոլիտ Լեոնիդը։
Sputnik Արմենիա, 160․0fm