▪️ Թեհրանում այսօր կհանդիպեն Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Իրանում այսօր նախանշված են «3+3» ձևաչափով բանակցությունները, որոնց մասնակցելու է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վրաստանը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս չի մասնակցում բանակցություններին։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
▪️ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Փարիզն ու Երևանը Հակաօդային պաշտպանության ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարելու մասին պայմանագիր կկնքեն։
▪️ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում ի թիվս այլ հարցերի այսօր կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հարցը։
▪️ Այսօր մեկնարկելու են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվելու են Բաքվում, Նախիջևանում և Արցախի տարածքում։
▪️ Ռուսաստանի զինված ուժերը Խերսոնի մարզում Պրիդնեպրովսկոյե, Տյագինկա և Կրինկի բնակավայրերի շրջանում կանխել է ուկրաինական զինուժի դիվերսիոն-հետախուզական խմբավորումների կողմից Դնեպրը հատելու փորձերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
▪️ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելական բանակի առաջիկա ցամաքային գործողությունը Գազայի հատվածում կարող է տևել մինչև երեք ամիս ու կլինի վերջինը։
Sputnik Արմենիա, 160․0fm