«3+3» ձևաչափով հանդիպումը կարող է Հարավային Կովկասում խաղաղության հիմք դառնալ. Իրանի ԱԳՆ

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Թեև ձևաչափը կոչվում է «3+3», բայց Վրաստանը դեռ չի միացել դրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանում արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը կարող է անկյունաքար դառնալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, և եկել է այս տարածաշրջանում խաղաղության, համագործակցության և առաջընթացի ժամանակը»,- նախարարի խոսքը մեջբերում է «Fars» գործակալությունը։
Նա կարևորել է ներտարածաշրջանային խաղացողների և հարևանների դերը Հարավային Կովկասում առճակատման դադարեցման գործում։
Թեհրանում «3+3» բանակցությունների նպատակը տարածաշրջանային անվտանգությունն է. Իրանի դեսպան
Թեհրանում ընթանում է «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպումը։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Հայաստանն առայժմ չի բոյկոտում ռուսական հարթակները. Անդրանիկ Քոչարյան