ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Խերսոնի մարզում կանխել է Ուկրաինայի ԶՈւ դիվերսիոն–հետախուզական խմբավորումների կողմից Դնեպրը հատելու փորձերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Խերսոնի ուղղությամբ Պրիդնեպրովսկոյե, Տյագինկա և Կրինկի բնակավայրերի շրջանում կանխվել է Ուկրաինայի ԶՈւ դիվերսիոն–հետախուզական խմբավորումների կողմից Դնեպրը հատելու փորձերը», – ասել են գերատեսչությունից։
Բացի այդ, գերատեսչության տվյալներով, ռուսական զորքը հարված է հասցրել Ուկրաինայի Խմելնիցկի շրջանի Ստարոկոնստանտինով օդանավակայանին, ինչի հետևանքով ոչնչացվել են Ուկրաինայի օդուժի խոցման ավիացիոն միջոցները։
Նշվում է նաև, որ Կրիվոյ Ռոգի շրջանում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ տանկային 4-րդ բրիգադի զինամթերքի պահեստները։
ՊՆ–ի պնդմամբ, ընդհանուր առմամբ, մեկ օրում ՌԴ ԶՈւ ավիացիան, դրոնները, հրթիռային զորքերն ու հրետանին Ուկրաինայի ԶՈւ կենդանի ուժ և տեխնիկա է ջախջախել 147 շրջաններում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ զինվորականները մեկ օրում ուկրաինական ԶՈւ–ի 4 ինքնաթիռ են խոցել։ Նշվում էր, որ խոսքը ՄիԳ-29 երեք կործանիչների և 1 Սու-25–ի մասին է։